Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ինֆեկցիաներ

Կուբայում ՄԻԱՎ-ի նոր ագրեսիվ շտամ է հայտնաբերվել. news.am

Կուբայում ՄԻԱՎ-ի նոր ագրեսիվ շտամ է հայտնաբերվել. news.am

 Միջազգային գիտնականների մի խումբ Կուբայում հայտնաբերել է մարդու իմունային անբավարարության վիրուսի նոր շտամ, որն իրեն ավելի ագրեսիվ է դրսեւորում, քան վիրուսի մյուս հայտնի ձեւերը։ Վերահամակցված CRF19_cpx  վիրուսը զգալիորեն արագացնում է ՁԻԱՀ-ի զարգացումը։

 

 Նոր շտամը ՄԻԱՎ վարակի D, A եւ G ենթատիպերի ֆրագմենտների համակցումն է։ Չնայած նրան, որ վիրուսը ծագել է Աֆրիկայում, համաճարակի տեսքով այն առկա է միայն Կուբայում։ Գիտնականները ուսումնասիրել են 2007-ից Պյեր Կյուրիի անվան ինստիտուտում բուժում ստացած հիվանդների արյան նմուշները։ Պարզվում է, CRF19_cpx շտամով հիվանդների արյան մեջ վիրուսի քանակն ավելի մեծ է եղել։ ՁԻԱՀ-ի անսպասելի արագ էվոլյուցիան զգալիորեն մեծացնում է հիվանդության ռիսկը նախքան պոտենցիալ հիվանդները կգիտակցեն դա։

 

 Անցկացված հետազոտությունները բավարար չեն վիրուսի ագրեսիվության պատճառները բացահայտելու համար։ Մի քանի գիտնականներ այդ նոր հատկանիշները վերագրում են վերջին տարիներին վիրուսների մուտացիային, գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով իսպանական լրտավամիջոցները։

 

 ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցով ՄԱԿ համատեղ ծրագրի տվյալների համաձայն՝ 2005-ից աշխարհում այս հիվանդության դեպքերը պակասել են 40 տոկոսով, հատկապես Կարիբյան ծովի ավազանում։  Կուբայում, ըստ վերջին տվյալների, 1986-2013թթ. հայտնաբերվել է հիվանդության ավելի քան 19.7 հազար դեպք, որոնցից 3.3 հազարը՝ մահվան ելքով։

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ